Բագրևանդ բնակելի համալիր

  Սիրով առաջարկում ենք Ձեզ որպես սեփականատեր ընդգրկվել Երևանում կառուցվող բնակելի 4 հարկանի շենքում, ուր ստեղծվում են հարմարավետ բնակության հիասքանչ պայմաններ:
  Բնակելի համալիրը կառուցվում է Նոր Նորք համայնքի Բագրևանդ ավտոխճուղուն հարակից`բնակելի առանձնատներով թաղամասի սկզբնամասում: Այն զբաղեցնում է մոտ 5000 մ/ք հողատարածք, որից բնակելի շենքը զբաղեցնում է 1400մ/ք տարածքը: Տեղում նախատեսվում են պահակակետի, հասարակական և կենցաղային բազմաբնույթ սպասարկման տարածքների, մանկապարտեզի, այգիների, խաղահրապարակների, սպորտհրապարակների և այլ ժամանցի վայրերի կառույցներ:

Համալիրից հեռավորությունը մինչև Հանրապետության հրապարակ` 8 կմ է: Այստեղից հարավային ուղղությամբ տեսադաշտում են Մեծ և Փոքր Արարատները, արևմտյան ուղղությամբ` Արագած սարը, արևելյան ուղղությամբ` Գեղամա լեռնաշղթան: Մոտակայքից սկիզբ են առնում Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Ջրվեժ-Ձորաղբյուր-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհները:

Համալիրի կառուցապատման-հանձնման ավարտը նախատեսված է 2013թ. նոյեմբերին:

Սեղմեք այստեղ, որպեսզի կարողանաք դիտել համալիրի անցուդարձը:

Շենքի նախագծային տվյալները.

Մոնոլիտ կառույցն ունի նաև ստորգետնյա հարկ՝ ավտոկայանատեղ, 1-ին հարկում տեղակայվում են հասարակական և կենցաղսպասարկման տարածքները, վերջին հարկը մանսարդատիպ բնակարաններ են:

Շենքը և բնակարանները սեփականատիրոջը հանձնվելու կարգավիճակը.

•Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության, գազամատակարարման և էլեկտրասնուցման հիմնական գծերը՝ իրենց մագիստրալներին միացված

•Բնակարանների պատերում էլեկտրասնուցման, հեռուստատեսային, հեռախոսային և այլ կոմունիկացիոն լարերը մոնտաժված, պատերը գաջապատված, մուտքի դռները մետաղական կմախքով

•Շենքի բոլոր հարկերի և բնակարնների պատուհանները՝ <<ոսկե կաղնի>> տեսակի մետաղապլաստե երկտակ փաթեթով

•Շենքի և բնակարանների արտաքին պատերը եռաշերտ՝ ձայնա-ջերմամեկուսիչ՝ արտաքին վերջնական հարդարումով

•Մուտքերը, միջանցքները և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները վերջնական նորոգված

•Շենքի և սպասարկման շինությունների հարակից բոլոր տարածքները կանաչապատված և բարեկարգված

Շենքի հատակագիծը


ՀՀ,ք. Երևան, Բագրևանդ 16
www.EcopanelArmenia.com
Email: ecopanelgroup@gmail.com
Tel. (+374) 10 67 16 96, 93 66 88 24, 91 43 46 77
For informations in English, Arabian and Armenian languages (+374) 98 03 10 21